▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալբանացի ֆանատները փորձել են քնից հանել հայ ֆուտբոլիստներին

 

armsport.am-ի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը Տիրանայից հայտնում է, որ գիշերը 02:00-ի սահմաններում պատահար է գրանցվել «Շերատոն Տիրանա»  հյուրանոցում, որտեղ հանգրվանել է Հայաստանի հավաքականը:

Ալբանացի մի խումբ ֆանատներ ժամանել են հյուրանոցի մոտ եւ փորձել են աղմուկ բարձրացնել հրանյութերի միջոցով, սակայն ոստիկանների արագ արձագանքից հետո միջադեպը կանխվել է: Նկատելով, որ ոստիկանները հեռացել են, քիչ անց հյուրանոցին են մոտեցել մոտ երկու տասնյակ ֆանատներ եւ սկսել տարբեր արհայտություններ վանկարկել՝ փորձելով քնից հանել հայ ֆուտբոլիստներին:

Ոստիկանների հերթական այցից հետո ֆանատները հեռացել են «Շերատոնի» հարակից տարածքից:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին