«Երեկ պայթյուն է որոտացել Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, 2 վիրավոր կա։ Նրանց տեդափոխել են հիվանդանոց։ Մեր թղթակցին հաջողվել է պարզել, որ պայթել է գործարանի վառարաններից մեկը։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Ալավերդցիները պայթյունի ուժեղ ձայն են լսել, ապա գործարանը պատվել է ծխով, որը տեսանելի է եղել քաղաքի բոլոր հատվածներից։ Ալավերդու հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածներից մեկն ստացել է ազդրի կոտրվածք, մյուսը՝ աչքերի թեթև վնասվածք և արդեն դուրս է գրվել։ Նկատենք, որ գործարանը լրագրողների համար համարվում է փակ կառույց, հետևաբար՝ մանրամասներ ճշտելն անհնար է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։