▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալավերդիում հղի կնոջը զիփլայնով են տեղափոխել

Ալավերդիում հղի կնոջը զիփլայնով են տեղափոխել. Վանաձորի ՏՏ ոլորտի բիզնեսի զարգացման պատասխանատու Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նկարագրում է իրավիճակը աղետի գոտում:

***

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի - Ծավ ավտոճանապարհի 33-րդ կմ-ի հատվածը։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ փակ է Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր - Տաշիր - ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

***

Բագրատաշենի պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ տեղեկացնելով, որ Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է:
Բագրատաշեն-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Բագրատաշեն մաքսային անցման կետը գործում է բնականոն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

***

ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «4-րդ հաստատված զոհն ունենք։ Ցավակցում եմ ընտանիքի անդամներին, բարեկամներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին