▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալաշկերտը» պարտվեց «Կայրաթին»

Քիչ առաջ Ղազախստանի Ալմաթի քաղաքի «Կենտրոնական» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2015/2016 թթ. խաղարկության Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը ղազախական «Կայրաթի» և Երևանի «Ալաշկերտի» միջև: 14-րդ րոպեին Բաուրժան Իսլամխանը 11-մետրանոցով առաջ մղեց տանտերերին՝ 1:0: 55-րդ րոպեին Ջեռարդ Գոուն հաշիվը դարձրեց 2:0: 69-րդ րոպեին Ջորջե Դեսպոտովիչը հաշիվը դարձրեց 3:0: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց «Կայրաթի» հաղթանակով՝ 3:0 հաշվով: 

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 23-ին Երևանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին