Քիչ առաջ շոտլանդական Պերտ քաղաքի «Մակդայարմիդ պարկ» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2015/2016 թթ. խաղարկության Որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը շոտլանդական «Սենթ Ջոնսթոն» թիմի և Երևանի «Ալաշկերտի» միջև: 34-րդ րոպեին Մայքլ Օ՝Հալորանը բացեց խաղի հաշիվը՝ 1:0: 65-րդ րոպեին «Ալաշկերտը» մնաց 10 ֆուտբոլիստներով: 74-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 87-րդ րոպեին Բրեդ Մաքքեյը կրկին առաջ մղեց դաշտի տերերին՝ 2:1: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, և իր կարճատև պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներին մասնակցող «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի ղազախական «Կայրաթի» հետ:
«Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստներով պարտվեց «Սենթ Ջոնսթոնին», բայց անցավ հաջորդ փուլ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet