▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակումբում արգելել են հայ տղամարդկանց մուտքը, որ պարսիկները «ավելի անկաշկանդ» լինեն մարմնավաճառների հետ

Նոր մի հատ քրեական գործի մասին կարդացի, որ Պիրամիդա գիշերային ակումբում, որը փաստացի մարմնավաճառների պրիտոն է եղել, հայ տղամարդկանց մուտքն արգելված է եղել, որպեսզի պարսիկներն ավելի ազատ ու անկաշկանդ կարողանան պայմանավորվել մարմնավաճառների հետ։ Ասեմ ավելին, մարքեթինգի գիգանտ տնօրենը, մարմնավաճառների մուտքն անվճար է սարքել, իսկ բարում նրանց համար զեղչեր են գործել... ու հա՝ հայ է այդ մտքի գիգանտ տնօրենը...

Սակայն այս մասին չի, որ ուզում եմ գրել։ Մարմնավաճառների էլ, տնօրենի էլ, սեքսին կարոտ պարսիկ տուրիստների էլ հերն անիծած։ Ինձ մի այլ կարգի նյարդայնացնում է գնալով բնականոն դարձած այդ երևույթը, որ ժամանցային ինչ-որ հաստատություններում կարան բացահայտ ազգային խտրականություն դրսևորեն ու որ ավելի աբսուրդային է՝ հայերի/հայաստանցիների հանդեպ ու դա այն պարագայում, երբ Հայաստանի բնակչության 98.5 տոկոսը հայ է, ընդ որում՝ առավելապես ոչ սփյուռքից ներգաղթած...

Մի անգամ ես էլ նման տհաճ իրավիճակի բախվեցի, երբ երեկոյան ընկերոջս հետ ցանկացա մտնել փաբերից մեկը (Կալյումե)՝ գարեջուր խմելու։ Մեզանից անմիջապես առաջ փաբ մտավ ինչ-որ օտարազգի տղա, որը մենակով էր։ Ուշադրություն էլ չդարձրինք այդ  պահին։ Հերթը հասավ, որ մենք մտնենք, դռնապանը նայեց վրաներս (նենց չէր, որ բոմժի տեսք ունեինք, նենց չէր, որ խմած էինք, նենց չէր, որ Կալաշնիկովի գնդացիրը ձեռքներս էր) ու հայտարարեց, որ մենք չենք կարող մտնել։ Ասում եմ ինչո՞ւ։ Ասում է մուտքը միայն զույգերով է։ Ասում եմ այն դեմիս գնացող արտասահամնոց ու զույգը անտեսանելի՞ էր, թե ինչ-որ այլ խնդիր կա։ Կմկմաց, թե բա հայաստանցիներին մենակ զույգերով ենք թողնում ու այդտեղ իմ ռուբիլնիկը քցեց...

Ասում եմ այ բալամ, այդ ով է այդ  հանճարը, որ կարա սահմանափակի իմ ընտրության իրավունքը, ելնելով զուտ այն բանից, որ ես հերիք չի հայ եմ, մի բան էլ հայաստանցի հայ եմ։ Ասում եմ լավ, փակ միջոցառում ունենայիք, որը միայն հրավիրատոմսերով է, հասկանայինք, դռեսս կոդ լիներ դրած, որը կանդրադառնար բոլորի վրա՝ էլի հասկանալի է, տո ի սեր աստծո, այն փոցխով արած չոլկեքով ու կարմիր չարուխներով լինեի, էլի տեղավորվեինք ինչ-որ կերպ, բայց այս ի՞նչ բեսպրեդել է... վերջը սկզբունքորեն այնքան քյալլա տվեցի, որ մտանք, մեր գարեջուրը խմեցինք ու դուրս եկանք։ Իհարկե, էլ երբեք ոտքս չեմ դրել այդ դուքյան, բայց դե այդ պահին սկզբունքի հարց էր։

Հիմա, ոնց նայում եմ այդ մարկետինգային լուծումը գնալով ավելի լայն տարածում է ստանում ու ամենևին էական չի, որ մեծ հաշվով, ինչքան քիչ պոռնիկանոցներ լինեն, այնքան լավ, ստեղ չթողնեն, ուրիշ տեղ կթողնեն և այլն։ Կարևորն այն է, որ հայը՝ իր երկրում, որտեղ ինքը լիիրավ քաղաքացի է, կարող է ենթարկվել ազգային խտրականության ու դա կարող է անել ամեն վետերոկի տեր, զուտ նրա համար, որ օտարին սպասարկի։ Բա եթե այս ստրկամտություն չի, ստրկամտությունը էլ ո՞րն է։

Հայ լինելու համար ՀՀ-ում ցանկացած տեղ՝ լինի դա հասարակաց տուն, թե խանութ, իմ մուտքը սահմանափակողը՝ ինքն է մարմնավաճառ։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին