▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են». Ադիբեկյան

Ականազերծվում և տարհանվում է Գեղարքունիքի մարզը, Ճամբարակի և Ջիլից մեր զորքերը սկսել են հանվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

«Դրանք շատ կարևոր դիրքեր են, նույնքան կարևոր, որքան Տավուշի դիրքերն են, արդեն Վարդենիսի շրջանում գյուղեր են ազատվում, այսինքն, բնակչությանը ստիպում են լքել իրենց տները։ Ես չգիտեմ, ինչ են խոստացել մարդկանց, բայց դրա մասին դեռ չեն խոսում։ Ամեն դեպքում՝ ըստ Ադրբեջանի պլանի՝ իրենք Քարվաճառի կողմից մտնելու են Գեղարքունիք, կիսելու են Սևանը, այնտեղից մտնելու են Վայք, այնուհետև, Հայաստանն են կիսելու և օտարեն Սյունիքը»,- նշել է ադրբեջանագետը։

Հարցին, թե որ գյուղերի մասին է խոսքը՝ Ադրբեկյանն ասել է, որ տեղեկությունը նոր է ստացել ու դեռ չի հասցրել ավելի խորությամբ ուսումնասիրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

***

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, Ճամբարակից և Ջիլից էլ մեր զորքերը հանվում են։

Տեղեկությունը ArmeniaSputnik–ը փորձել է ճշտել ՀՀ ՊՆ-ից։

 «Նման իրադարձություն տեղի չի ունենում», ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին