«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքը։ Խոսքը ավտոմեքենաների մասին է, որոնք ռուսական արտադրության են և անչափ հին։ «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ վաճառքի հանված ավտոմեքենաները 1999 թվականի արտադրության «Գազ-3110», 1994 թվականի արտադրության «Գազ 31029», 1988 թվականի արտադրության «Վազ-2121» Է։ Դրանք թվով 8-ն են և աճուրդի են հանվել մարտի 10-ին, սակայն մինչ օրս չեն վաճառվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։