▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նիստերի դահլիճ մտնելիս` Փաշինյանը անհանգիստ հայացքով աջ ու ձախ էր նայում

ԱԺ նիստերի դահլիճ մտնելիս Նիկոլ Փաշինյանը անհանգիստ հայացքով աջ ու ձախ էր նայում

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է, մասնակցում է 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը։ Նախքան Փաշինյանի դահլիճ մտնելը, թիկնապահը բերեց նրա ուսապարկը, ստուգեց տարածքը։

Դիտեք նաև՝

***

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, իր տեղեկություններով, Փաշինյանն ԱԺ է եկել լուսաբացին և ամբողջ օրը պետք է անցկացնի խորհրդարանում: Ուժեղացված ծառայություն է իրականացվում շենքում: «Էս մարդը վախերի մեջ է ապրում, որովհետև էն, ինչ կատարվում է ՀՀ-ի հետ ու էն, ինչ պլանավորում են անել, երկրի համար ճակատագրական է: Հասկանում է, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է. մեծաթիվ հայրենակիցները, որոնք մասնակցում են բողոքի ակցիաներին, ցույց են տալիս, որ հաշտ չեն հրամցվողի հետ: Մենք պատրաստ չենք մեր հայրենիքը հանձնել, ուստի պայքարելու ենք ու հասնենք մեր նպատակներին»,- ասաց Դանիելյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին