▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահի գրությունը Կոստանյանի վրա մոգական ազդեցություն ունեցավ.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը: Սակայն, ի զարմանս բոլորի, նա ոչ մի կերպ չանդրադարձավ իրենից անմիջապես առաջ ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանի «քուանշներին» ու «քյափը կապուտներին»:

Չանդրադարձավ նաեւ բավականին լուրջ մեղադրանքներին, թե բանտերից բաց էին թողնվել մարդասպաններ, որոնք պետք է ապահովեին ձայներ ՀՀԿ-ի համար:
Փաստորեն, Նիկոլի տերմինաբանությամբ ասած, Կոստանյանը «չսրեց» Նիկոլի քուանշը:

Կոստանյանի ելույթի հիմնական մասը հիշեցնում էր մասամբ դատախազության աշխատանքի նոր մեթոդների վերաբերյալ դասախոսություն, մասամբ էլ՝ ընդդիմադիր պատգամավորի կողմից հնչեցվող մտահոգություններ: Սակայն Կոստանյանի ելույթի բարձրաոճ տոնայնությունը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ նրան հասավ ԱԺ նախագահի գրությունը:

Նա, աչքի պոչով այն կարդալով, կտրուկ իջեցրեց ձայնը, փոխեց դեմքի արտահայտությունը եւ սկսեց խոսել այն մասին, որ նա եւ ՀՀԿ խմբակցությունը վստահում են գլխավոր դատախազին, եւ այդ ոճի մեջ եւս մի 2 րոպե խոսելով ավարտեց ելույթը:

Թե ինչ էր գրված այդ թղթի վրա, որն այդպիսի մոգակա ազդեցություն տվեց Կոստանյանի վրա, կիմանան միայն ինքը եւ ԱԺ նախագահ Բաբլոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին