▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ ընտրություններից հերթական «շահողը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հերթական «շահողը» Ռոլանդ Հայրապետյանն է։ Պատգամավորության թեկնածուն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում, սակայն երկրորդ տեղը գրավեց Նաիրի Սահակյանից հետո։

Հայրապետյանը ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել՝ սնանկության գործերի բաժնի պետ, ու չնայած արդեն մեկ շաբաթ է՝ աշխատանքի է գնում, սակայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում նշանակման մասին գրեցին միայն երեկ։

Հայրապետյանը համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամ, նրա հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը (Գազի Ռուբոն), Արագածոտնի գազի վարչության պետն է։ Ռոլանդը 2015թ. մարտին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել, իսկ 2015թ. հուլիսին՝ Ավան եւ Նոր Նորք շրջանների դատախազի պաշտոնակատար: 2016-ից աշխատել է «Վահե-Մանե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին