«ԱԺ այգին բաց է»,-խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանից հետո ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նաև մտահոգիչ համարել, որ գուցե երեկվա դեպքերից հետո Ազգային Ժողովի պուրակի սանիտարական վիճակն այնքան էլ բարվոք չէ:
Վարչապետը նաև լուսանկարվել է ԱԺ այգում զբոսնող քաղաքացիների հետ:
Լուսանկարն՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից