esem.am-ը գրում է, որ վերջերս երգչուհի Աիդա Սարգսյանը հարցազրույց էր տվել, որում խոսել էր ընտանեկան կյանքի մասին, սակայն դրանից կարճ ժամանակ անց լուրեր են տարածվել, թե երգչուհին բաժանվել է ամուսնուց:
Խոսակցություների իսկությունը պարզելու համար կայքի թղթակիցը զանգահարել է երգչուհուն. հարցը նյարդայնացրել է երգչուհուն` Աիդա Սարգսյանն էլ, ինչպես շատ հայտնիներ, պատրաստակամ չէր խոսելու կյանքի այս դրվագի մասին:
«Չեմ հասկանում, իմ կյանքն ու՞մ է հետաքրքիր: Թող լուրերը պարզաբանեն նրանք, ովքեր տարածել են դրանք, իրենք երևի ավելի լավ կիմանան,- ասել է երգչուհին, իսկ երբ կայքի թղթակիցն ասել է, որ զանգահարել են, որպեսզի հավաստի տեղեկություն գրեն, երգչուհին նշել է,- Եկեք այդ թեմայով հաջողություն մաղթենք իրար»:
Թեև Աիդան չի ցանկացել պատասխանել հարցին, կայքի ունեցած տեղեկություններով նա իսկապես ամուսնալուծվել է: