▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահազանգեր՝ Կենտրոն և Ավան վարչական շրջաններից»․ Արմեն Քոչարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը քաղաքացիներից ահազանգ է ստացել Կենտրոն վարչական շրջանի հետ կապված։ Մասնավորապես, Պուշկին-Կողբացի խաչմերուկում մեծ քանակի աղբ է կուտակված։ Ի դեպ, նույն պատկերն է նաև տարբեր վարչական շրջաններում։
Իսկ Պուշկին 42 հասցեի բակում անավարտ մնացած շինարարական աշխատանքների հետևանքով հսկայական փոս է գոյացել, որը վերածվել է աղբանոցի։ Բնակիչները նաև մտահոգություն ունեն, որ այդ փոսի պատճառով թուլանում են հարակից շենքի աստիճանավանդակի հիմքերը, և ամեն անգամ անձրևներից փլուզման վտանգ է առաջանում։
Մեկ այլ ահազանգ էլ ստացել ենք Ավան վարչական շրջանից։ Մարշալ Խուդյակով 44/7 հասցեում կուտակված շինաղբը օրերով չեն հավաքում։ Փողոցում էլ գարշահոտ ջրափոս է, իսկ լվացման աշխատանքներ չեն իրականացվում։
Բնակիչները քաղաքային իշխանություններից շուտափույթ լուծում են պահանջում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին