Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական տեխնիկումում անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել: Ինչպես հայտնում է kerch.fm-ը, այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
Պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: