Բաքվի Եվրոպական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է այդ միջոցառման խորհրդանիշը՝ նուռի և վիթի պատկերներով: Տվյալ պարագայում` վիթը Ջեյրան աղջիկն է, նուռը` Նար տղան: Շուտով Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հայտնվելու է դրանց եռաչափ տարբերակը:
Թերևս, նռան ընտրությունը պատահակ չէ, դա, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարիներ շարունակ նուռը ներկայացվել է որպես Հայաստանի խորհրդանիշ, սակայն ինչպես միշտ Ադրբեջանը փորձում է յուրացնել այն, ինչ իրեն չէ և դա ներկայացնել որպես ազգային խորհրդանիշ:
Նշենք, որ իրենց տեսակի մեջ առաջին Եվրոպական խաղերը Բաքվում կանցկացվեն 2015-ի հունիսի 12-28-ը: