Ադրբեջանում մեկ ամիս գերի պահված և այնտեղ խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանը մահացել է։ Այդ մասին «Ազատությանը» հայտնել է Վերին Կարմիրաղբյուրի (Տավուշի մարզ) գյուղապետ Կամո Չոբանյանը։
Հիշեցնենք, 77-ամյա ծերունին գերեվարվել էր հունվարի 28-ին, Հայաստան հայրենադարձվել մարտի 4-ին։ Խոջոյանը Հայաստան էր վերադարձել խոշտանգված վիճակում, նա բազմաթիվ վնասվածքներ՝ կոտրվածքներ ու կապտուկներ ուներ։
Ադրբեջանում մեկ ամիս գերի պահված հայ ծերունին մահացել է. azatutyun.am
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet