Ադրբեջանի Քեմեռլի գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադիգյոզալ Դուրսունովը, ով առաջինն էր լուրեր տարածել իբր ՀՀ քաղաքացու՝ սահմանը հատելու մասին, հրաժեշտ է տվել պաշտոնին: Այս մասին տեղեկանում ենք «Ենի Մուսավաթ»-ից: Այս ամենով հանդերձ, սակայն, նա շարունակում է պնդել, թե իր գյուղում ՀՀ քաղաքացի է հայտնվել:
Վերը նշվածը ևս մեկ ապացույց է, որ ՀՀ քաղաքացու՝ ադրբեջանում հայտնվելու լուրը ապատեղեկատվություն էր: Ի դեպ՝ կայքը նշում է, որ չնայած Դուրսունովի պնդումներին՝ ՆԳՆ-ն և ՊՆ-ն այդ լուրը չեն հաստատել:
Հիշեցնենք՝ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, իբր ՀՀ քաղաքացի է հատել սահմանը և հայտնվել Քեմեռլի գյուղում: