▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտագործել քաոսային իրավիճակը Հայաստանի վրա հարձակվելու համար. Արմեն Այվազյան

Արմեն Այվազյանը գրում է․

«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի իրականացրած երկու խոշոր սադրանքները՝ Բեյրութում և Թեհրանում, տարածաշրջանը դարձյալ մոտեցնում են ամբողջական ու անվերահսկելի պայթյունին։

Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտագործել քաոսային իրավիճակը կրկին Հայաստանի վրա հարձակվելու համար։ Երկրի ինքնապաշտպանական բոլոր հնարավորությունները դեռ շատ վաղուց պետք է գործարկված լինեին։

Դրա փոխարեն Երևանում կազմակերպվում են անվերջ ու դատարկ փառատոններ ու տոնավաճառներ։ Իշխանությունն ու «ընդդիմությունն» էլ անպտուղ ու կառավարելի գզվռտոցի ռեժիմից դուրս չեն գալիս։ Ամեն դեպքում, գոնե բանակում և ուժային կառույցներում և առհասարակ ով որտեղ կարող է, պետք է լրջագույն կենտրոնացումով պատրաստվեն Հայաստանի դեմ հերթական հարձակմանը դիմակայելուն։ Հանձնվելը ցեղասպան թշնամուն մահ է, կռվելը՝ փրկվելու հնարավորություն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին