Հարցին՝ չեք քննարկո՞ւմ արդյոք Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանն ասաց․ «Ադրբեջանի հետ էնքան հարց կա քննարկելու․․․ չեմ կարծում՝ ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայանացնելուց սկսել, բայց իրականում Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթղթի հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք ստորագրել, իսկ երբ ստորագրվի, կհանրայնացվի ու, պատկերացրեք՝ ինչ աստիճանի մտավախություն չունենք, որ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել ու հրապարակել»։ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում ***
***
***
*** |
«Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության համաձայնագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ համաձայնագրի կարիք չէր լինի։ Վստահության խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի տեքստում կան կարգավորումներ նաև վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ վստահության պակասը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում մենք ենք»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն։ «Մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի․․․ Մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի համար ընդունելի է։ Հաջորդ փուլը պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը»,- ընդգծել է վարչապետը։ Անդրադառնալով հարցին՝ նոր էսկալացիա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել է․ «էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածման նպատակն է քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է՝ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման․․․ Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա»։ *** |
«Եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պե՞տք է գործընթացի համար»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը։ «Այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Բայց մենք ունեցել ենք, ժողովուրդ ջան, երաշխավոր։ Հետո, ի՞նչ է տեղի ունեցել։ Տեսեք, մենք ասում ենք՝ «մեր պատմությունից դասեր քաղել» նախադասությունը: Հենց ասում ենք «մեր պատմությունից պետք է դասեր քաղել», միանգամից գնում ենք չորրորդ դար, երրորդ դար… Պետք չէ գնալ չորրորդ դար, երրորդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական: Այսինքն՝ ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։ Խաղաղությունն է երաշխավորը»,- ասաց վարչապետը։ |