Ադրբեջանական կայքերից մեկը հոդված է ներկայացրել՝ «Ադրբեջանական խոհանոցի 10 լավագույն ուտեստները» վերնագրով:
Ուտեստների տասնյակում պատվավոր տեղ է զբաղեցնում հայկական տոլման: Իսկ լուսանկարի մոտ հետևյալ մեկնաբանությունն է.
«Տոլմա. Եթե ոչ այս բառը, է՞լ ինչ կարող է ավելի լավ բնութագրել աշխարհի «ամենակոլորիտային» խոհանոցներից մեկը»:
Ի դեպ՝ աշխարհի «ամենակոլորիտային» խոհանոցներից մեկին վերագրվող ուտեստների ցուցակում ներառված են աշխարհի այլ ժողովուրդների խոհանոցներին պատկանող ուտեստներ ևս: