Yerkirmedia.am-ի տեսանյութում հաղորդվում է, որ Արցախի ազատամարտի մասին նկարահանված հայ-լիտվական համատեղ արտադրության «Թևանիկ» ֆիլմը կինոսերների դատին կհանձնվի այս տարվա մայիսին: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմում Արցախյան պատերազմը ներկայացված է 3 երեխաների ողբերգությամբ: «Թևանիկ» ֆիլմում նկարահանվել է նաև Սոս Ջանիբեկյանը:
«Թևանիկի» համար երաժշտություն է գրել լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը: Այս հանգամանքն անարձագանք չի թողել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Նա Լիտվայում իրենց երկրի դեսպանատը և Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը հանձնարարել է զբաղվել եւ ուսումնասիրել ֆիլմում լիտվական ստեղծագործական կոլեկտիվի մանակցության հարցը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում