▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Ռուսաստանից գնած զենքերով խախտում է մեր բանակի պաշտպանողականությունը

«Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի վախերը, հետո փող է տալիս, որ իր զենքը գնի, ինչը նորմալ երևույթ չէ»,- Asekose.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկ վերցնելուն, ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը այնպիսի զենքեր է մատակարարում Ադրբեջանին, որոնք ամբողջապես խախտում են հայկական բանակի պաշտպանողական և հարձակվողական ռազմավարությունը, ինչն էլ ստիպում է Հայաստանին մտածել այն վերականգնելու մասին:

«Մենք չենք կարող սպառազինություն ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, քանի որ արևմուտքի երկրները ունեն արգելք, որով չեն կարող հակամարտող երկրներից որևէ մեկին զենք վաճառել: Դրա համար մեզ զենք մատակարարելու առումով շատ մեծ ընտրություն չունենք. մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ Չինաստանը, Ուկրաինան և այդպես...»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա փոխանցմամբ՝ զենքի շուկան բավականին լուրջ ու ռազմամթերք արտադրող երկրների համար մրցունակ շուկա է, և Ռուսաստանը այնպես է կառավարում իր սպառազինությունն իրացնելու գործընթացը, որ Հայաստանը բացի իրենցից, որևէ այլ երկրից զենք չգնի:

Ստյոպա Սաֆարյանը նշեց նաև, որ այս դեպքում Հայաստանը և Ադրբեջանը կախվածություն են ունենում Ռուսաստանից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին