▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը պարբերաբար հիշեց­նելու է, որ Նախիջեւանի դիրքը թույլատ­րում է «ռմբակոծել ու հրետակոծել Երեւա­նը».«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Սոչիում կայացած ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման հենց նախօրեին Բաքուն որոշեց իր ռազմաօդային ուժերի զորակազմում գտնվող Սու-25 կործանիչներն օդ բարձրացնել եւ թռիչքներ իրականացնել Նախիջեւանի ինքնավար հանրապետության երկնքում: Այս ամենը պատահականությո՞ւն էր, թե դրանից պետք է որոշակի հետեւություններ անել, «Իրավունքը» պարզեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից:

Վերջին մի քանի տա­րում Ադրբեջանի իշ­խանությունը բավա­կանին լուրջ ջանքեր է գոր­ծադրում Նախիջեւանի ռազ­մական պոտենցիալը ավելաց­նելու ուղղությամբ: Օգտվելով Նախիջեւանի դիրքից՝ Բաքուն այն քարոզչական տիրույթում օգտագործում է որպես իսկանդերներին համարժեք մի­ջոց: Բացի այդ, ՀՀ-ՌԴ միացյալ զորախումբը լուրջ անհանգս­տություն է առաջացրել թե՛ ադրբեջանա­կան հասարակության, թե՛ իշխանության մոտ: Կարծում եմ՝ նրանք տեղյակ են, թե որտեղ է տեղակայված այդ զորախումբը...

Մասնավորապես՝ ի՞նչ խնդիր էր փոր­ձում լուծել Ադրբեջանը՝ մարտական թռիչք­ներ իրականացնելով Նախիջեւանից:

 Ցանկացած տեսակի զորավարժու­թյան լուսաբանում քարոզչա­կան նպատակ է հետապնդում, այս անգամ սա կարելի էր բնութագրել որպես ուժի ցու­ցադրում: Եվ իհարկե, զորա­վարժությունների, վարժանք­ների ամենակարեւոր նպատա­կը զորքի մարտունակության աստիճանի բարձրացումն է: Ադրբեջանը ամեն կերպ փոր­ձելու է պարբերաբար հիշեց­նել հայ հասարակությանը, որ Նախիջեւանի դիրքը թույլատ­րում է «ռմբակոծել ու հրետակոծել Երեւա­նը»: Բաքուն նման միջոցների կդիմի ան­գամ այն ժամանակ, երբ առաջնագծում եւ սահմանում հարաբերական հանգիստ է: Մեր կողմից որպես հետեւություն պետք է լինի հակաքայլեր ձեռնարկելը՝ թե ռազ­մական, թե քարոզչական տիրույթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին