ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
Ադրբեջանական լրատվամիջոցները սուտ լուրեր են տարածել, իբր այսօր Թովուզի շրջանում «հայ դիվերսանտ» է Ձերբակալել: իբր նա զինված է եղել, ու որ ամենակարևորն է, նրան ձերբակալել են Ալիբեյլի գյուղի բնակիչները: Ավելի ուշ պարզաբանեցին, որ «դիվերսանտը» 65 ամյա Մամիկ Խոջոյանն է:
Ոչ պաշտոնական տվյալներից ելնելով տեղեկացնում եմ, որ սահմանը հատած մեր հայրենակիցը 76 ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է, սահմանամերձ Վերին Կարմիրաղբյոըր գյուղի բնակիչ, ծնված 1937 թվականի նոյեմբերի 27-ին :
Առնվազն հիմար պետք է լինել, կարծելու համար, որ հայ դիվերսանտը կարող է այդքան պատկառելի տարիք ունենալ: Ի տարբերություն մեր արևելյան հարևանների մենք մեր մեծերին հարգել գիտենք:
Հ.Գ. Պարզից ել պարզ է, որ մեր ծերունի հայրենակիցը պատահաբար է հատել սահմանը, իսկ մեր հարևանները, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ, առիթը բաց չեն թող այս տոնական օրով իրենց սև PR-ով զբաղվելու....