▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։

«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, Աճարկուտի շրջանցիկ ճանապարհից լսվում են նրանց ձայները»,- գրել է Ղազարյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում գյուղի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն կամրջի հատվածում են, նաև նորակառույց դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են։

«Ամենամեծ խնդիրը դպրոցի հետ է կապված, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես են երեխաներին դպրոց ուղարկելու»,- նշում են բնակիչները։

Նրանց խոսքով՝ երեկվանից, երբ ադրբեջանցիները գյուղի տարածք մտան, զգուշավոր և «մի գծով էին» քայլում՝ թերևս մտավախություն ունենալով, թե հնարավոր է՝ ականներ լինեն։

***

«Արդեն կամրջի վրա են, իմ կանգնած տեղից մոտ 30 մետր հեռավորության վրա, դպրոցից ուղիղ 50 մետր են հեռու»,-«Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը՝ խոսելով գյուղում ադրբեջանցի սահմանապահների տեղակայման մասին։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի սակրավորները տարածքում համապատասխան գործիքներով ականազերծման աշխատանքներ էին իրականացնում, սակայն, դեռ օրեր առաջ այն բանուկ ճանապարհահատված էր ու կապում էր Հայաստանը՝ Վրաստանին։

«Հիմա արդեն տանը նստած ենք նայում ադրբեջանցի սահմանապահներին: Մեր «խաղաղասեր» հարևաններն արդեն Կիրանց են հասել»,- նշել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին