Ադրբեջանցի երգիչ Համիդ Սուլթանն իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ադրբեջանցի գործարար Թելման Իսմայլովն առանձնատուն է նվիրել ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին: Նա նշել է, որ ինքն ավելի համակրելի է Բասկովից և իր հերթին գործարարից նվեր է խնդրել:
«Ես ինքս էլ Բասկովի երկրպագուն եմ: Բայց ապագայում կցանկանայի գերազանցել նրան: Թեպետ հիմա էլ ես ավելի լավն եմ՝ ավելի երիտասարդ եմ և ավելի հետաքրքիր արտաքին ունեմ: Մենք ևս կարող ենք հասնել փառքի, եթե մեր միլիոնատերներն աջակցեն մեզ»,- ասել է նա: