Ադրբեջանցի երգիչ Ջոնին (իրական անունը՝ Ջահիդ Աֆրաիլ օղլի Հուսեյնլի) ՝ հայկական հեռուստատեսության՝ ATV-ի եթերում․․․Տեսանյութը կարող եք հետևել այս հղումով։
Մոսկվայում բնակվող Ջոնին, որ հիմնականում ներկայանում է իբրև ադրբեջանցի ծագմամբ ռուս երգիչ, ակտիվ էր իր Ինստագրամյան էջում արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ու հակահայ գրառումներներ էր անում ու ոգևորում ադրբեջանցիներին։
Համացանցի օգտատերերից ոմանք նշում են, որ ATV-ի եթերում վերահեռարձակվել է Comedy հաղորդումը, որին մասնակցել է Ջոնին, սակայն սա չի մեղմել զայրույթը, քանի որ հայտնի հաղորդումն անմիջական կապ ունի մոսկվաբնակ պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հետ, որը նաև Արմենիա հեռուստաընկերության սեփականատեր է։
Ի դեպ, իսկ ATV-ի սեփականատատեր համարվող Դավիթ Ավետիսյանը անմիջական կապ ունի ՔՊ-ական ամենաքննարկվող ու մամուլում երբեմն ամենաշատ քննադատվող պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ։ Պատգամավորի եղբոր դուստրը ATV-ի սեփականատատիրոջ կինն է։