▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական պետհամարանիշով մեքենաները կարո՞ղ են հատել ՀՀ սահմանը»․ հարցում՝ ԱԱԾ-ին

Համացանցում օրերս տեսանյութ էր հրապարակել Բագրատաշեն-Իջևան ճանապարհահատվածից, որում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական AZ 99-ZX-491 պետհամարանիշով բեռնատարը հանգիստ ընթանում դեպի Տավուշի մարզի Իջևան քաղաք։
«Մեդիահաբ»-ի հաղորդմամբ տավուշցի տղամարդը, որ նկարահանել էր տեսանյութը, նկատել էր, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել էին ռուսականով։

Լրատվականը դիմել է ԱԱԾ-ին՝ հասկանալու, թե ո՞ր անցակետով է այս բեռնատարը հատել ՀՀ սահմանը, ի՞նչ հիմնավորմամբ է դա թույլ տրվել, և ընդհանրապես՝ արդյո՞ք թշնամի երկրի պետհամարանիշով մեքենաները կարող են հանգիստ հատել մեր սահմանը։

Ի պատասխան՝ կառույցը ուղարկել է հետևյալ գրությունը. «Վերջին մեկ տարում ՀՀ պետական սահմանի անցման կետերով ադրբեջանական հաշվառման համարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատումների վերաբերյալ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տվյալներ առկա չեն»։
Հարցին, թե ադրբեջանական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցը կարո՞ղ է հատել հայկական սահմանը, եթե այո, ապա կապ ունի՞, արդյոք, թե վարորդը ինչ ազգության է կամ ո՞ր երկրի քաղաքացի է, ԱԱԾ-ն պատասխանել է․ «Օտարերկրյա որևէ պետության համարանիշներով տրանսպորտային միջոցի, ինչպես նաև ազգային պատկանելիությամբ պայմանավորված վարորդի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ուղղակի արգելք ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին