▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աչքդ ինչ բռնում ա, իրանն ա». Սյունիքում գործող պատգամավորի օբյեկտը գյուղացիների համար չարիք է.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Աչքդ ինչ բռնում ա, իրանն ա՝ էդ հանրապետական պատգամավորինը, դե մարդ ա գալիս գնում, տիրություն անում։ Էսի ասֆալտի կոմբինատն ա, էն էլ քարի մշակման գործարանը, էն վերեւում էլ քարհանքն ա»,-ասում են Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակիչները։

Թերթը հրապարակել է լուսանկար, որում պատգամավոր Ավետ Սարգսյանի ընտանիքին պատկանող ասֆալտի մշակման գործարանն է։
Գյուղացիներն ասում են՝ թե՛ այս գործարանը, թե՛ քարի մշակման գործարանը Շաքիի բնակիչների համար իսկական չարիք են դարձել։ Բազալտի վերամշակման արտադրամասը, ըստ գյուղացիների, Շաքի համայնքի խմելու ջրի ակունքներն աղտոտում է, մարդիկ զրկվել են խմելու ջրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին