Արտաշատում ավարտին է մոտենում Աբրահամյանների էպոխան, քաղաքից հասնող տեղեկությունների համաձայն, Աբրահամյանների ընտանեկան ֆոնդը տևական ժամանակ է՝ դադարեցրել է կրթական և մշակութային հաստատություններին ֆինանսական աջակցությունը, որոշ մանկապարտեզներում անգամ բարդ կացություն է ստեղծվել, քանի որ համայնքին պատկանող մանկապարտեզները գոյատևել են դրսի օժանդակության շնորհիվ:
Նրանց մերձավոր շրջապատից բացատրում են. «Ով ղեկավարելու է քաղաքը, թող նա էլ մտածի այդ խնդիրների մասին»: Այդուհանդերձ, միջքաղաքային անվճար տրանսպորտը դեռ գործում է: Ի դեպ, Արգամ Աբրահամյանն արդեն երկրորդ շաբաթն է՝ Աժ նիստերին չի հաճախում:
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: