galatv.am-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որեւէ կերպ չի ցանկանում անդրադառնալ այն հարցին, թե ինչ «ճակատագիր» է սպասվում իր եւ իր մերձավորների բիզնեսներին: Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն նորանշանակ վարչապետը մի շարք ձեռնարկությունների սեփականատեր է: Նկատենք, որ փաստաթղթերով Հ. Աբրահամյանի մոտ ամեն ինչ կարգին է, եւ դարձյալ տեղեկությունների համաձայն Աբրահամյանը իր բիզնեսները գրանցել է մերձավորների անուններով:
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո Հովիկ Աբրահամյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջել է Հանրապետության հրապարակով:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում