«Մեր տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետը չի լինի, ինչպես դա եղավ նրա նախորդ աղմկոտ հրաժարականից առաջ։
«Հովիկ Աբրահամյանը պատրաստվում Է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական, ընտրություններին, այնպես որ, մեր համատեղ աշխատանքը շարունակվելու Է, անշուշտ»,– սեպտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդի նիստում արած այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, այլ բան է նկատի ունեցել։ ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում Է, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես մասնակցելու Է 2017 թ. ընտրություններին ու այդպիսով դառնալու Է ընդամենը ԱԺ պատգամավոր։ Ըստ նույն շրջանակների, նա ռեյտինգային քվեարկությամբ պետք Է պատգամավոր դառնա իր հայրենի Արտաշատից. որտեղից խորհրդարանի վերջին ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել նրա զարմուհի Կարինե Պողոսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։