Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի(36-4, 21) և 30-ամյա նամբիացի Վիլբեֆորս Շիհեպոյի(20-6, 15) մենամարտն ավարտվել է Արթուր Անրահամի հաղթանակով:
Գերմանիայի Շվերին քաղաքում կայացած վարկանիշային մենամարտը, որում բռնցքամարտիկները մրցել են 12 ռաունդ, մրցավարները բացահայտ առավելությունը տվել են հայ բռնցքամարտիկին (116:113 // 116:112 // 117:111):
Այս հաղթանակից հետո Աբրահամը հնարավորություն ստացավ մենամարտել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի(44-3-0, 25) հետ: