Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ առաջիկայում ԱԱԾ–ն կհրապարակի տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին.
«Առաջիկայում դրա հետ կապված էլ կլինի արդեն ավանդական դարձած ԱԱԾ տեսանյութերից»,- նշել է Վանեցյանը:
Այլ մանրամասներ ԱԱԾ տնօրենը հրաժարվել է հայտնել՝ ասելով.
«Իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ փաստերով, այլ էմոցիոնալ։ Երբ մենք մեր բացահայտումները ներկայացնում ենք, ներկայացնում ենք ամբողջությամբ կատարված աշխատանքը և փաստով, որպեսզի շահարկման առիթ չլինի։ Սակայն այդ պարագայում շտապողականություն է եղել։ Փաստեր եղել են, սակայն ամբողջական չի եղել»,– հստակեցրել է Արթուր Վանեցյանը։
Կարդացեք նաև՝ Գաղտնալսման պատվիրատուն հասարակության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյանի հայտարարությունը
Եղել է փորձաքննություն. Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքի մասին