«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԱԱԾ պետի տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը պայմանավորված է «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման շրջանակներում նրա մասնակցությամբ կամ առնվազն տեղեկությամբ կատարված դավադրությամբ:
Ըստ այդ տեղեկությունների, Եպիսկոպոսյանը նախապես տեղյակ է եղել խմբի ծրագրերից, բայց վերադասին տեղյակ չի պահել: Իրավապահ համակարգում համոզված են, որ անհնար է ԱԱԾ-ն 30 հոգու հեռախոսներից ու պլաններից տեղյակ չլիներ այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո նրանք հայտնվել էին այդ կառույցի ուշադրության կենտրոնում:
Իսկ ԱԱԾ-ում հնաբնակները դժգոհ են նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանից եւ այդ պատճառով էլ որոշել են այդպես վրեժխնդիր լինել՝ կարծելով, որ պատասխանատվությունը նրա վրա կընկնի: Գեորգի Կուտոյանը, սակայն, կարողացել է մանեւրել եւ Հրանտ Եպիսկոպոսյանին պաշտոնանկ անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում