Օրերս իմացա. ՀՀ ԱԱԾ մարզային կառույցի մի ղեկավար, ում թոշակի անցնելուն մնացել է մեկ տարի, մեկնելով Ռուսաստան, աշխատանքի է անցել նույն ոլորտում, որպեսզի «բարձր» թոշակ ստանա: Մնացել եմ մոլորված. փաստը չի՞ վկայում, որ երկու տասնամյակ անց էլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մնում է Մոսկվայի համապատասխան կառույցի կցորդը, երբեք էլ չի տարանջատվել, այլապես ինչպե՞ս է հնարավոր, որ մի անկախ պետության գաղտնի ծառայության հաստիքային պաշտոնյային ընդունեն մեկ այլ երկրի նույնանուն կառույցում, հաշվի առնեն նրա նախորդ աշխատանքային ստաժը և թոշակավորեն...
Շարունակեմ, թե՞ բավարարվեմ Տերյանի հայտնի տողի վերջին բառը փոխելով՝ մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք ԽԱԲՎԱԾ...