▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱ-2014. Պենտակամպիոնները վստահ հաղթանակով սկսեցին Մունդիալը. Բրազիլիա-Խորվաթիա՝ 3-1

Բրազիլիա-Խորվաթիա խաղով մեկնարկեց Աշխարհի 2014 թվականի առաջնությունը: Հանդիպումն անցավ բավական հետաքրքիր և դիտարժան պայքարում: Մեկնարկում կար փոքր-ինչ լարվածություն, սակայն թիմերը կարողացան հաղթահարել այն: Առաջին խաղակեսում շատ կարգապահ ֆուտբոլ էր ցուցադրում Խորվաթիայի հավաքականը, հիանալի պաշտպանվելով նրանք դիմում էին կտրուկ հակագրոհների: Հերթական հակագրոհի ժամանակ խառնաշփոթ իրավիճակում բրազիլացիների պաշտպան Մարսելոն գրավեց սեփական դարպասը: Սակայն մինչ ընդմիջման գնալը Սելեսաոյի ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել հաշիվը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Բարսելոնայի հարձակվող Նեյմարը:

Երկրորդ խաղակեսում պատկերը խաղադաշտում գրեթե նույնն էր: Միայն Բրազիլիան ավելի էր մեծացրել ճնշումը մրցակցի նկատմամբ և խորվաթները կամաց-կամաց սկսում էին ճեղքեր տալ պաշտպանությունում: Հանդիպման 71-րդ րոպեին խորվաթները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և մրցավարը նշանակեց 11մ հարված, որն էլ հսատկ իրացրեց Նեյմարը՝ դառնալով դուբլի հեղինակ: Իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Լոնդոնի Չելսիի ֆուտբոլիստ Օսկարը՝ մրցավարի ավելացրած ժամանակում:

Բրազիլիա-Խորվաթիա՝ 3-1

Footballcity.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին