▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱ-2014. Հոլանդիայի մրցակիցը քառորդ եզրափակչում Կոստա Ռիկան է. Կոստա Ռիկա-Հունաստան՝ 1-1 (11 մ.՝ 5-3 )

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Կոստա Ռիկայի եւ Հունաստանի ազգային հավաքականները:

Հանդիպումն անցավ երկուստեք գրոհների ներքո, սակայն Կոստա Ռիկացիներիը, ովքեր առաջին հորիզոնականով էին դուրս եկել Մահվան խմբից, կարողացան բացել հանդիպման հաշիվը: 52-րդ րոպեին այդ գոլը հեղինակեց Բրայան Ռուիզը:

Բայց 66-րդ րոպեից սկսած՝  Կոստա Ռիկան հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով, խաղադաշտից հեռացվել էր Դուարտեն: Եվ ահա մեկ ֆուտբոլիստ ունենալու առավելությունը հույներն օգտագործեցին ավելացված ժամանակում: Սոկրատիսը հասավ  տուգանային հրապարակ և արագ կողմորոշվելով՝ իր մոտ ետ մղված գնդակն ուղարկեց Կեյլոր Նավասի դարպասը՝ 1-1:

Լրացուցիչ 30 րոպեներն անցան դրամատիկ պայքարում, սակայն գոլեր չգրանցվեցին: Նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար:

Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին Կենտրոնական Ամերիկան ներկայացնող կոստա-ռիկացիները՝ 5-3

Կոստա Ռիկա-Հունաստան՝ 1-1 (11 մ.՝ 5-3 ) 

Footballcity.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին