Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի երկրորդ խաղային օրվա ընթացքում Հոլանդիայի ազգային հավաքականը ուժերը չափում էր Մեքսիկայի հետ:
Խաղից առաջ բոլորը ակնհայտ ֆավորիտ էին համարում նարնջագույններին, սակայն հերթական անգամ Մունդիալում ապացուցվեց, որ ֆուտբոլում ֆավորիտներ չկան: Ամբողջ հանդիպման ընթացքում Մեքսիկայի հավաքականը կոլեկտիվ և գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեց, իսկ դարպասապահ Գիլյերմո Օչոան հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց: 48-րդ րոպեին Ջովանի Դոս Սանթոսը բացեց խաղի հաշիվը և այն պահպանվեց մինչև խաղի վերջին րոպեներ: Սակայն հոլանդացիները չէին պատրաստվում հեշտությամբ հանձնվել, նախ 88-րդ րոպեին նրանք Սնեյդերի գոլի շնորհիվ հավասարեցրեցին հաշիվը, ապա մրցավարի ավելացրած ժամանակի երրորդ րոպեում 11մ հարվածից Հոլանդիային գերֆանտաստիկ հաղթանակ պարգևեց Հունտելարը: