Ավարտվեց ֆուտբոլային միամսյակը… Մեկ ամիս տևած այս առաջնությունում պայքարը թեժ էր, այսօր էլ դրվեց ֆուտբոլային տոնի վերջակետը:
Մարականա մարզադաշտը հյուրընկալել էր տոնի գլխավոր դերակատարներին՝ Գերմանիայի և Արգենտինայի ազգային հավաքականներին:
Հանդիպումը ստացվեց այնպես՝ ինչպես ակնկալում էին ֆուտբոլային տոնի մոլի երկրպագուները: Թեև թիմերը իրենց գոլերով չէին ուրախացնում երկրպագուներին, այնուամենայնիվ ստացվեց հիասքանչ երեկո:
Ալեխանդրո Սաբելյայի սաները թևեր էին առել և անմնացորդ նվիրումով էին խաղում, իսկ գերմանացիներն այս խաղում դրսևորեցին իրենց ազգային սառնությունն ու հաստատակամությունը:
Առաջին խաղակեսը սկսվեց գերմանացիները առավելությամբ, սակայն արգենտինացիները հետզհետե հավասարեցրեցին հանդիպումը և նույնիսկ տեղափոխեցին մրցակցի կիսադաշտ: Նույն պատկերն էր նաև երկրորդ խաղակեսում, գերմանացիներն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն արգենտինացիներն ավելի վտանգավոր և սուր էին գործում: Այնուամենայնիվ հիմնական ժամանակում թիմերը չկարողացան պարզել հաղթողին և նշանակվեց լրացուցիչ ժամանակ:
Այստեղ պատկերը նույնն էր, սակայն կամաց-կամաց սկսվում էր զգացնել տալ արգենտինացիների հոգնածությունը, որի արդյունքում սկսում էին բացեր ստեղծվել թիմի պաշտպանական գծում: Այդպիսի իրավիճակներից մեկում էլ ճիշտ կողմնորոշվելով փոխարինման դուրս ելած Մարիո Գյոտցեն խփեց այս խաղի միակ և հաղթական գոլը, որը գերմանացիներին պարգևեց չեմպիոնություն: