Սեքսի ժամանակ գերնպատակը մեկն է՝ հասնել զգայական գրգռման հնարավորինս բարձր աստիճանի: Այդ երանելի վիճակին հասնելու գաղտնի՞քը։ Տիրապետիր որքան հնարավոր է շատ «թեժ» ինֆորմացիայի: Ինչպես ասում են, գիտությունը ուժ է ... իսկ այս դեպքում նաև՝ հաճույք: Մենք բացահայտել ենք զարմանալի sex փաստեր. դրանց մի մասը կհեշտացնի օրգազմի հասնելը, մի մասը կօգնի քեզ հաճույք պատճառել նրան, իսկ այ մնացածն ավելի լավ է կարդաս ինքդ...
1. Նրանք, ովքեր սեքսով զբաղվում են շաբաթը մոտ երեք անգամ, իրենց տարիքից 4-7 տարով ավելի երիտասարդ
տեսք են ունենում:
2. «Մի գիշերվա» սեռական զուգընկեր որոնելիս կանայք ավելի մեծ կարևորություն են տալիս արտաքին տեսքին, քան
տղամարդիկ։
3. Սակայն դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: Հետազոտությունները փաստում են, որ համակարգչային
«խփնվածներն» ամենալավ սիրեկաններն են. «IT մոլագարների» 82 %-ը պնդում է, որ զուգընկերուհու հաճույքը
սեփականից վեր է դասում:
4. Ցավալի է, բայց աթլետիկ կառուցվածքով սպորտային մարզիչների միայն 41 %-ն է մտածում զուգընկերուհու
հաճույքի մասին:
5. Եթե աշխատավայրում կարևոր հանդիպում ունես, դրան նախորդող գիշերը զբաղվիր սեքսով: Ըստ ֆիզիոլոգ
դոկտոր Հելեն Ֆիշերի՝ սեքսը խթանում է ուղեղի այն քիմիական տարրերի աշխատանքը, որոնք պատասխանատու են
քո ստեղծագործական մտածելակերպի համար:
6. Մի՛ սպասիր, որ նա քեզ գրգռի նախքան քո կողմից որևէ քայլի ձեռնարկումը: Կանայք հիմնականում գրգռվում են այն ժամանակ, երբ զվարճանքն արդեն իսկ սկսված է:
7. Միայնակ կանանց ավելի շատ ձգում են «զբաղված», քան «ազատ» տղամարդիկ:
8. Մերկապարուհիներն ավելի շատ փող են աշխատում օվուլյացիայի օրերին: Գիտնականները ենթադրում են, որ պատճառը կանանց օրգանիզմում արտազատվող ֆերոմոններն են: Քո տղամարդու համար ստրիպտիզ կազմակերպիր օվուլյացիայի օրերին (դաշտանից երկու շաբաթ առաջ). դա ամենայն հավանականությամբ կրքերի լուրջ «պայթյուն» կառաջացնի:
9. Օրգազմը կարող է բուժել ամբիոնի նկատմամբ ունեցած քո վախը: Շոտլանդացիները պարզել են, որ սեքսի միջոցով լիցքաթափումից հետո մարդկանց համար ավելի հեշտ է խոսել հանրության առջև:
10. Տղամարդիկ քո ձայնն առավել սեքսուալ են համարում ամսվա հենց «այդ» օրերին, ինչը նշանակում է, որ դաշտանի շրջանում սեքսը կարելի է համեմել որոշ անպարկեշտ խոսքերով:
11. Սեքսի համար զուգընկերուհի փնտրող տղամարդիկ ավելի շատ գումար են ծախսում իրենց համար շքեղ ապրանքներ գնելու նպատակով, քան նրանք, ովքեր զուգընկերուհի չեն փնտրում:
12. Մինչև քո տղամարդու հետ անկողին մտնելը, պոռնո ֆիլմից մի տեսարան դիտիր: Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար պոռնոգրաֆիայի «ծառայություններից» օգտվող կանանց և տղամարդկանց 58 %-ն ավելի գոհ է սեփական սեքսուալությունից և ավելի ուշադիր է զուգընկերոջ պահանջների նկատմամբ:
13. Կանանց իսկապես գրգռողը քնքուշ շոյանքներն են: Պարզվում է, որ կանայք ավելի շատ գրգռվում են, երբ դիտում են, թե ինչպես է տղամարդը համբուրում կնոջը, քան երբ տղամարդու հետ զբաղվում են սեքսով: Ուրեմն, կարելի է փորձել նրա հետ համբուրվել հայելու դիմաց:
14. Բրիտանացի տղամարդիկ, պարզվում է, նախընտրում են ոչ թե «կաշի ու ոսկոր», այլ «կորագծերով» կանանց:
15. Սեքսի ժամանակ փորձարկիր հետույքին ճիպոտի հարվածներ հասցնելը և մի՛ անհանգստացիր ցավի մասին: Օքսիտոցինը, որն օրգանիզմի կողմից սեռական մերձեցման ընթացքում արտազատվող «սեքսուալ» քիմիական տարրերից մեկն է, կիսով չափ թուլացնում է ցավը:
16. Պեյրոնիի հիվանդությամբ տառապելիս տղամարդու առնանդամը կորանում է: Այժմ փորձարկվում է մի դեղամիջոց, որը սովորաբար կիրառվում է խեղված մատները բուժելու համար. հնարավոր է` այն օգնի նաև այս հիվանդության դեպքում:
17. Սեռական ակտը եվրոպացիների մոտ տևում է մոտ 16 րոպե, մինչդեռ ամերիկացիների մոտ՝ ընդամենը 7 րոպե: Ուզո՞ւմ ես երկարաձգել հաճույքդ։ Մատներով օղակ սարքիր և սեղմիր նրա «գործիքի» հիմքը, որպեսզի նա ուշ վերջացնի:
18. Տղամարդիկ ավելի մեծ ռիսկերի են գնում, երբ կինն ավելի համարձակ ու գրգռիչ է լինում:
19. Երեկոյան հեռուստացույց դիտելիս գրկախառնվեք: Պարբերաբար կրքոտ գրկախառնություն ունեցող զույգերն ութ անգամ ավելի հազվադեպ են դեպրեսիայի մեջ ընկնում, քան այն զույգերը, որոնք համբուրվում են միայն սեռական հարաբերության ժամանակ:
20. Ուսումնասիրությունները պարզել են, որ պոռնո ֆիլմեր դիտելը տղամարդու մոտ կնոջ մասին բացասական կարծիք չի ձևավորում:
21. Փորձագետները հայտնաբերել են, որ կանանց մոտ էստրադիոլ հորմոնի բարձր մակարդակը ավելացնում է դավաճանելու հավանականությունը: Պատճա՞ռը: Այն մեծացնում է կրծքերը և նեղացնում կոնքերը: Սրա արդյունքում այսպիսի կանայք ավելի շատ ուշադրության են արժանանում և, հետևաբար, ունենում են սեռական կապերի ավելի մեծ հնարավորություններ:
22. Ըստ վիճակագրության` ամենաշատը օն-լայն պոռնոգրաֆիական նյութերից օգտվում են պահպանողական և մահմեդական երկրներում:
23. Նորապսակների շրջանում անցկացված մի հետազոտություն պարզել է, որ սեռական հարաբերությունների մասին զույգերի ունեցած մտահոգությունները բացասաբար են ազդում նրանց սեռական կյանքի վրա` նվազեցնելով բավարարվածությունը:
24. Աթլետիկ կազմվածքով կանանց սեռական պոտենցիալն ավելի մեծ է։
25. Գուցե պատճառն այն է, որ պրոֆեսիոնալ կին մարզիկների մոտ ծլիկի շրջանում արյան շրջանառությունն ավելի լավ է, քան այն կանանց մոտ, ովքեր մարզումներով չեն զբաղվում:
26. Ավելին, սեքսով զբաղվելուց առաջ ընդամենը 20 րոպե մարզվելը կբարելավի քո սեռական պատրաստվածությունը:
27. Երբեմն մտածիր զգացմունքներիդ մասին. դա կարող է օգնել քեզ ննջարանում: Հիշիր` ավելի մեծ զգայական խորություն ունեցող կանայք ավելի հաճախ են օրգազմ ապրում:
28. Կանանց գրեթե 53 %-ը գոնե մեկ անգամ օգտագործել է վիբրատոր: Ցանկության դեպքում կարող ես և դու, պարզապես չմոռանաս սկսել փոքր չափից:
29. Ամերիկացի ուսանողներն այժմ ավելի հաճախ են սեռական հարաբերություններ ունենում իրենց առաջին ժամադրությունների ժամանակ, քան նախկինում:
30. Աշխարհի տղամարդկանց 30 %-ը թլպատված է: Այսպիսի տղամարդկանց առնանդամի ծայրը կարող է ավելի զգայուն լինել, քանի որ այն հազվադեպ է բացվում:
31. Հետերոսեքսուալ տղամարդկանց սեռական զուգընկերների միջին քանակը 7 է, իսկ հետերոսեքսուալ կանանցը` 4:
32. Սեքսի ընթացքում կնոջ` օրգազմի հասնելու հավանականությունն ավելի կմեծանա, եթե նրա հեշտոցի պատերը գրգռվեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործում կարևոր է ոչ թե առնանդամի երկարությունը, այլ՝ հաստությունը:
33. Տղամարդիկ չեն դադարեցնում կատարելագործման իրենց որոնումները. ասում են` կան նոր միջոցներ` տղամարդկանց առնանդամի երկարությունն ու հաստությունը մեծացնելու համար:
34. Եթե վերջիններս չօգնեն, տղամարդիկ պետք է փորձեն քաշ գցել: Ասում են, որ ամեն կորցրած 16 կիլոգրամի դիմաց առնանդամը երկարում է 2,5 սանտիմետրով: Վատ ցուցանիշ չէ:
35. Գիտնականները կարծում են, որ որոշ կանանց մոտ G կետն ավելի ակտիվ է, քան մյուսների: Եթե դու այդ երջանիկների թվում չես, փորձարկիր տարբեր դիրքեր (օրինակ՝ հետ թեքվիր, երբ դու «վերևից» ես). դա կարող է օգնել զուգընկերոջդ՝ գրգռել այդ կետը, եթե այն քո մոտ ակտիվ չէ:
36. Շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվելը կարող է 30 %-ով բարելավել քո իմունային համակարգի աշխատանքը:
37. Սաղմն արձագանքում է մոր ինտիմ հարաբերություններին. այն ունակ է զգալու արյան ճնշման և սրտի զարկերի տատանումները:
38. Ըստ վիճակագրության՝ կանայք ֆիզիկապես ավելի են գրգռվում էրոտիկ պատկերներից, քան տղամարդիկ:
39. Վերջերս վիագրան փորձարկել են սեռական ֆունկցիայի խանգարում ունեցող կանանց նկատմամբ. դեղն ընդունած կանանց 72 %-ի մոտ նկատվել է սեռական ֆունկցիայի բարելավում:
40. 2010 թվականին անցկացված մի հետազոտություն պարզել է՝ որքան բարձր է կնոջ կողմից սեփական սեռական օրգանների գնահատականը, այնքան նրա համար հեշտ է հասնել օրգազմի:
41. 65 տարեկանից բարձր տարիքի զույգերը դեռևս զբաղվում են սեքսով՝ շաբաթական առնվազն մեկ անգամ: Բա՛։
42. Հայտնաբերվել է, որ 5 սմ բարձրությամբ կրունկով կոշիկ կրելը ձգում է կոնքի մկանները, ինչն իր հերթին ավելացնում է օրգազմի հասնելու հավանականությունը:
43. Կիրակին դարձրու մաքրության օր և հավանաբար կնկատես, թե ինչպես է քո սեռական կյանքը կտրուկ ակտիվանում: Լրագրերից մեկը պարզել է, որ տան գործերով ավելի շատ զբաղվող զույգերը սեքսով ավելի հաճախ են զբաղվում:
44. Ըստ վիճակագրության՝ կանանց 84 %-ը կարող է սեքսով զբաղվել միայն զուգընկերոջ հետ «հաշտ լինելու» համար:
45. Օրական հինգ րոպե լարիր և թուլացրու հեշտոցիդ մկանները: Այս վարժության շնորհիվ կարող ես ավելի մեծ հաջողությամբ հասնել օրգազմի:
46. Համաձայն մուլտիմիլիոնատերերի շրջանում անցկացված հարցման` նրանց 70 %-ի մոտ կա զգացողություն, որ փողի շնորհիվ նրանք ավելի լավ են զբաղվում սեքսով:
47. Սեռական ակտի ժամանակ օրգազմի հասնելու հավանականությունն ավելի մեծ է այն կանանց մոտ, ովքեր պարբերաբար զբաղվում են մաստուրբացիայով:
48. Մի քանի րոպե պառկիր նրա վրա, երբ երկուսդ էլ մերկ եք: Մաշկը մաշկին կոնտակտը օրգանիզմը հեղեղում է օքսիտոցինով, իսկ սա այն հորմոնն է, որի շնորհիվ դուք ունենում եք մտերմության զգացում:
49. 35 տարին լրացած չորս կանանցից մեկը երբեք չի զբաղվել սեքսով:
50. Որոշ կանայք ընդունակ են օրգազմ ապրել ընդամենը կրծքի գրգռման արդյունքում: Պարզիր, թե արդյոք դա քեզ մոտ կստացվի՝ խնդրելով զուգընկերոջդ, որ հավելյալ ժամանակ հատկացնի քո մարմնի այդ հատվածին:
51. Տղամարդու մարմնի հոտը կնոջը գրգռելու հատկություն ունի: Ուրեմն՝ զբաղվիր նրա հետ սեքսով, քանի դեռ նա չի հասցրել մտնել լոգարան մարզվելուց հետո:
52. Ավստրիացիներն օրալ սեքսով զբաղվում են ավելի հաճախ, քան որևէ այլ ժողովուրդ:
53. Կանայք 10 անգամ ավելի զգայուն են հպումների նկատմամբ, քան տղամարդիկ: Հետևաբար, մինչև բուն ակտին անցնելը, խնդրիր նրան, որ մատները սահեցնի քո ամբողջ մարմնով:
54. Սեռական ակտի՝ կանանց գերադասած տևողությունը չորս րոպեով ավելի կարճ է, քան տղամարդկանց նախընտրած տարբերակը:
55. Ամերիկացի ուսանողների երկու երրորդի կյանքում եղել են փոխադարձ համաձայնությամբ սեռական կապեր՝ առանց հեռուն գնացող ծրագրերի:
56. Սուրճը, որն ըմպում ես առավոտյան, կարող է սեռական ցանկություն առաջացնել. մի հետազոտություն պարզել է, որ կոֆեինն առնետներին ավելի ցանկասեր է դարձնում:
57. Կանայք հարուստ տղամարդկանց հետ հարաբերությունից ավելի մեծ հաճույք են ստանում:
58. 35 տարին չլրացածների 36 %-ը սեքսից հետո մտնում է Facebook կամ Twitter, կամ SMS է ուղարկում զուգընկերոջը:
59. Տղամարդու ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է «սեքսուալ հետապնդման» համար, երկուսուկես անգամ ավելի մեծ է, քան կնոջ մոտ:
60. Ամուսնացած կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում, քան չամուսնացածները:
61. Փորձագետները հայտնաբերել են հաճույքի նոր կենտրոն՝ հեշտոցի դիմային կամարը, որը հայտնի է որպես A կետ և գտնվում է հեշտոցի վերին պատին՝ վզիկի մոտ: Երբ այն գրգռվում է, ավելանում է քսանյութի արտազատումը:
62. Կանայք ավելի քիչ են հակված պատահական սեռական կապերի, քան տղամարդիկ:
63. Նկատե՞լ եք, թե ինչպես է մթագնում տղամարդու հայացքը, երբ նա կուրծք է տեսնում. նրա ուղեղի տեսողական հանգույցներն անընդհատ որոնում են բեղմնավորման նշաններ:
64. Լավագույն օրգազմ հնարավոր է այն դեպքում, երբ քո բոլոր զգայարանները ներգրավված են պրոցեսում: Սակայն հետազոտողները պարզել են, որ պառկած վիճակում քո որոշ զգայարաններ թուլանում են: Հետևություն արա ինքդ...
65. 30 րոպե սեքսի ընթացքում միջին հաշվով այրվում է 85 կամ ավելի կալորիա:
66. Պարզվում է, որ կենդանիներն էլ են օրալ սեքսով զբաղվում: Վերջերս տարածված մի տեսանյութում չղջիկների էգերն իրենց զուգընկերներին «մինետ» էին անում:
67. Բրիտանացիների և նամիբիացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանք ունակ չեն ճանաչելու բերկրանքից բխող տնքոցները:
68. Երբ կանայք օրգազմ են ապրում, ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են վախի զգացման համար, «խցանվում» են:
69. Որքան գենետիկորեն բազմազան է կինը, այնքան ավելի մեծ է նրա զուգընկերների քանակը: Հետևաբար՝ որքան շատ լինեն կնոջ ԴՆԹ-ի տարբերակները, այնքան ավելի գրավիչ կլինի նա:
70. Մարդկանց 82 %-ը, ովքեր պնդում են, որ բավարարված են իրենց սեռական կյանքից, նաև կարևորում են սեռական ակտի ժամանակ իրենց զուգընկերոջ կողմից ցուցաբերվող հարգանքը:
71. Փորձագետներն ասում են, որ կանոնավոր սեքսը կարող է օգնել միգրենի վերացմանը:
72. Զուգընկերոջդ մերսելը կարող է գրգռել քեզ. մատների ծայրերը և բարձիկները քո մաշկի ամենազգայուն մասերն են:
73. Մատների ավելի մեծ զգայունություն ունեցող կանայք ավելի հաճախ են զբաղվում սեքսով:
74. Ամերիկացիների շրջանում յուրաքանչյուր չորսից մեկը «չափազանց հոգնած» է՝ սեքսով զբաղվելու համար:
75. Աֆրոամերիկացիները և իսպանախոսները քնելուց առաջ ավելի հաճախ են սեքսով զբաղվում, քան սպիտակամորթները և ասիացիները:
76. Տղամարդկանց 56 %-ը խոստովանում է, որ կուզեր ավելի մեծ առնանդամ ունենալ:
77. Քո հոգևոր աշխարհով զբաղվելը, լինի դա որևէ հոգևոր գիրք կարդալը, թե մեդիտացիա անելը, կարող է բարելավել քո սեռական կյանքը:
78. Այն կանայք, ովքեր բավարարված չեն եղել իրենց սեռական կյանքով, պարզել են, որ մեդիտացիայով զբաղվելուց հետո գրգռման պրոցեսը բարելավվել է:
79. Տղամարդկանց 31 %-ը նշել է, որ էրեկցիայի հետ կապված խնդիրներ է ունեցել։
80. Իսկ այ 34 %-ը խնդիր է ունեցել՝ կապված էրեկցիան պահպանելու հետ:
81. Կանանց 89 %-ն առնանդամ-հեշտոց տարբերակով սեռական ակտը սեքս չի համարում, եթե տղամարդու մոտ էակուլյացիա (սերմնաժայթքում) տեղի չի ունեցել:
82. Ֆիզիկապես տղամարդկանց ու կանանց նույնչափ ժամանակ է անհրաժեշտ՝ սեռական գրգռվածության հասնելու համար՝ մոտավորապես 11-12 րոպե:
83. Այն զույգերը, որոնք իրենց ննջարանում հեռուստացույց չունեն, 50 %-ով ավելի հաճախ են սեքսով զբաղվում: Ըստ հետազոտողների՝ սեռական մտերմությունը զգալիորեն նվազում է, երբ սենյակում հեռուստացույց է հայտնվում:
84. Չորս տարվա ընթացքում 900 ֆիլմի հետազոտությունը ցույց տվեց, որ էրոտիկ տեսարանները ֆիլմերում չեն ապահովում դրամարկղային հաջողություն:
85. Զույգերի մոտավորապես կեսը համարում է, որ զուգընկերներից յուրաքանչյուրը հավասար հաճախականությամբ է նախաձեռնություն ցուցաբերում սեքսում:
86. Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաներն ավելի հաճախ են առնչվում իրենց զուգընկերուհու հաճույքին, քան կանանց ֆանտազիաները:
87. Ամենալավ սիրեկաններն Իսպանիայում են... համենայն դեպս, այդպիսի կարծիք ունեն նրանց մասին տեղացի կանայք:
88. Պարզվում է, որ սոցիալական ավելի ցածր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հաճախ են զբաղվում սեքսով:
89. Հայացքդ հառած պահիր նրա հայացքին: Փորձագետները պնդում են, որ աչքերի կոնտակտը կարող է մեծացնել սեքսուալ գրավչությունը:
90. Կես դրույքով աշխատող կանայք ավելի հաճախ են օրգազմ ապրում, քան լրիվ դրույքով աշխատողները:
91. Խնդրիր, որ զուգընկերդ մերսի գլուխդ: Դանդաղ հպումները, մասնավորապես՝ մազածածկ մաշկին, գրգռում են C խմբի շոշափելի նյարդային թելիկները, որոնք հաճույքի ազդանշաններ են հղում գլխուղեղ:
92. Երբ կնոջ ձայնը տատանվում է` մեկ բարձրանալով, մեկ՝ իջնելով, դա կարող է ավելացնել տղամարդու սրտի զարկերի թիվը և խթանել տեստոստերոնի ներհոսքը դեպի արյուն:
93. Ծլիկում գտնվող նյարդային հյուսվածքները շատ ավելի խիտ են դասավորված, քան առնանդամում. հետևաբար՝ այն ավելի զգայուն է: Այնպես արա, որ նա մատները դնի ծլիկի աջ ու ձախ կողմերում և շարժի վերև-ներքև: Անուղղակի շփումը թույլ չի տա, որ դու չափից շատ գրգռվես:
94. Ամենաքիչ հմտություններ ունեցող սիրեկանները բնակվում են Գերմանիայում:
95. Ննջարանից դուրս սեքսով զբաղվելու ամենահաճախ օգտագործվող վայրը մեքենան է: Ցանկանում ես փորձե՞լ: Ամենահեշտ դիրքը հետևյալն է. նա նստում է ուղևորի նստելատեղին, իսկ դու՝ վերևից:
96. Ամեն երեք կանանցից մեկի կյանքում եղել է ժամանակահատված, երբ սեռական ցանկությունն իսպառ բացակայել է:
97. Մարդկանց մոտ մեկ երրորդը նշում է, որ սեքսն ավելի հաջող է ստացվում արձակուրդներին:
98. Օրական մեկ կամ երկու բաժակ գինի խմելը կարող է նպաստել գրգռմանը։
99. Իսկ ամեն օր շոկոլադ ուտող կանայք վկայում են սեքսուալ ավելի ուժեղ ազդակների մասին
Աղբյուր` news nver blog