Չինացի Թոնի Չժան իր ընկերուհուն Միայնակների օրվա կապակցությամբ (չինական Վալենտինի օրը ) առաջարկություն անելու համար 500.000 յուան՝ 80.000 ԱՄՆ դոլար է ծախսել: Սիրահարված տղան իր երկու տարվա աշխատավարձը ծախսել է 99 հատ iPhone 6 գնելու համար, որոնք էլ հետագայում փողոցում սրտիկաձև դասավորել է: Տղան նաև ծաղկեփունջ գնելու ցանկություն ուներ, սակայն այլևս գումար չուներ:
Ուշագրավն այն է, որ այս բոլոր «զոհաբերություններից» հետո աղջիկը մերժել է տղային:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` տղայի ծախսված գումարը հավասար է Չինաստանում 17 տարվա միջին աշխատավարձի: