90-ամյա Շառլ Ազնավուրն այս անգամ Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ:
Ազնավուրին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են ինչպես հայ պաշտոնյաններ, այնպես էլ նրա երևանյան ընկերները:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի է ունենալու Շառլ Ազնավուրի համերգը, որի տոսմերը սպառվել էին երեք օրում։
Համերգին մասնակցելու են նաև պետական այցով այսօր Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: