Լաս Վեգասում 3 ամերիկացիներ նոր ռեկորդ են սահմանել: Նրանք հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ 87 ժամ նստել են հեռուստացույցի առաջ: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի կանոների` հեռուստամարաթոնի մասնակիցները կարող են ընդմիջում անել մեկ ժամում հինգ րոպե:
Նրանք կարող էին այդ ժամանակն օգտագործել նաև քնի համար: Յուրաքանչյուր մասնակից կարողացել է կուտակել 80 րոպե հանգիստ: Նրանք կարող էին հեռուստացույցի առջև նստած ուտել և խմել: Մասնակիցներին արգելել էին հեռախոսով խոսել կամ կարդալ:
upi-ի հաղորդմամբ` բացի Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելը` տղաները նաև տարբեր մրցանակներ են ստացել, այդ թվում նաև գումարի տեսքով՝ 5000 դոլար:
Մինչ այդ ռեկորդակիր էր համարվում Լոս Անջելոսի բնակիչներ Կարին Շրիվեսին և Ջերեմի Ֆրանկոյին, ովքեր 2012թ հեռուսատացույցի առջև նստել էր 86 ժամ: