Մեծ Բրիտանիայում ամենատարեց «գիշերային թիթեռնիկ» համարվող, 85-ամյա Շեյլա Ֆոգել-Քոուլը չի ցանկանում թոշակի գնալ եւ շարունակում է սեքս-ծառայություններ մատուցել տղամարդ հաճախորդներին:
Երեք երեխաների մայր, երեք երեխաների տատիկ եւ երկու ծոռ ունեցող կինը մարմնավաճառ է դարձել 4 տարի առաջ՝ 81 տարեկան հասակում, քանի որ տղամարդկային ուշադրության պակաս է զգացել ամուսնու մահից հետո՝ 2004-ին:
Նրա այս որոշումը պաշտպանում է երեք դուստրերից միայն մեկը: Շեյլայի զավակները շոկի մեջ են ընկել, երբ 2010-ին տեղեկացել են, որ իրենց մայրը մարմնավաճառ է աշխատում՝ ժամը 400 դոլարով:
FederalPost-ը գրում է, որ Շեյլան, ով նոր վավերագրական ֆիլմի (Իմ տատիկն աշխատում է էսկորտում») հերոսուհին է դարձել, իր կարեիերայի անսովոր ընտրությունը բացատրում է այսպես. «Ամենակարեւոր պատճառն այն է, որ ես սիրում եմ սեքսը: Նույնիսկ միայն այդ մասին մտածելն ինձ ստիպում է ավելի լավ զգալ»: