«Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է «Չներվածները» գեղարվեստական ֆիլմը, որը դեռևս մինչև էկրաններին հայտնվելն արդեն հետաքրքրություն էր առաջացնում իր առեղծվածային վերնագրի և նոր դեմքերի առկայությամբ:
Քանի որ այն արդեն էկրանին է, կթվարկենք 7 պատճառ, թե ինչու դուք նույնպես պետք է դիտեք այդ ֆիլմը:
Անկանխատեսելի ավարտով սիրո պատմություն, որի նմանը հայկական ֆիլմերում երբեք չեք հանդիպել:
Առաջին անգամ հայկական կինոյում անդրադարձ է կատարվում թրաֆիքինգի թեմային:
Գլխավոր հերոսը կանգնում է երկընտրանքի առջև, որը հանդիսատեսին կստիպի խորհել ինչպես ֆիլմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո:
Օպերատրական հիանալի աշխատանք, որն էսթետիկ հաճույք կպատճառի հանդիսատեսին ողջ ֆիլմի ընթացքում:
Նոր դեմքեր, ովքեր իրենց կերպարում համոզիչ են և շատ ճիշտ են ընտրված ռեժիսորի կողմից:
Սյուժե, որը ողջ ընթացքում հանդիսատեսին պահում է լարվածության մեջ:
Չկրկնվող և տարբերվող ֆիլմ հայկական շուկայում: