«ՉԻ» տեղեկություններով` ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի վերջերս նկարահանած Գարեգին Նժդեհի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի բյուջեն արժեցել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար: Թերթը նշում է, որ ֆիլմի մասին բացասական քննարկումներ են սկսել տարբեր սոցիալական ցանցերում. հատկապես նշվում է այն հանգամանքը, որ Քեշիշյանն այն նկարահանել է երեք ամսում և, բացի դա, ֆիլմում գլխավոր հերոսի դերը ստանձնել է սերիալային մի դերասան, որը միշտ օլիգարխի և հանցագործի կերպար է էկրանավորել: Թերթի տեղեկություններով` ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյանին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար: Ի դեպ` ահռելի մեծ գումարներ է ծախսվել ֆիլմի «ռասկրուտկայի» համար հատկապես Սփյուռքում: Սփյուռքի հայաշատ վայրերում բազմաթիվ մեծադիր վահանակներ ու էկրաններ են տեղադրվել, որոնք իրազեկում են Քեշիշյանի հերթական «գլուխգործոցի» մասին:
7 միլիոն ԱՄՆ դոլար` Նժդեհի համար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet