«ՀՀ Ազգային ժողովի զորանոցի և ԱԺ-ի ջեռացման հարցը կարգավորելու նպատակով կառավարության այսօրվա նիստում 63 միլիոն դրամ կփոխանցվի Ազգային ժողովին:
Կառավարության որոշման նախագիծը գործադիրին է ներկայացրել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, որով 2017 թվականին կառավարության պահուստային ֆոնդից պետք է փոխանցել 53 միլիոն դրամ: Հատկացումը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով է իրականացվելու: Նախագծով նախատեսվում է ՀՀ ԱԺ մասնաշենքում գտնվող ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցի և ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար գումար հատկացնել: ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում: Վթարային իրավիճակում է գտնվում նաև ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, որը 2010-2017թթ. ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխատակազմի բնականոն գործունեությունը: Հատկացվող գումարից 31 միլիոն դրամի շրջանակում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցի դռների, պատուհանների, պատուհանագոգերի, փականների փոփոխում և տեղադրում, զորանոցի երկու հարկի առանձին կաթսաներով ջեռուցման սարքի տեղադրում, պատերի երեսապատման, ներկման աշխատանքներ, էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում: 22 միլիոն դրամի շրջանակում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի ընդհանուր կաթսայատան, մայրուղու գծերի և ջերմային հանգույցների, վարչական շենքի և նոր մասնաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մասնակի նորոգում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: