Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով.
Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեում՝ Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանը այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։
2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկ ային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։
«Հայէկոնոմբանկից» Կոնջորյանը և կինը ստացել են 48 մլն 238 հազար դրամ վարկ։ Հավանաբար մնացած 5.7 մլն դրամը տրվել է որպես կանխավճար։
Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։
Այս մասին գրում է Հետք․am-ը։


